Ինչու է սա կարևոր
                  2023 թվականին  Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնիկ բնակչության էթնիկ զտումներից հետո ավելի քան 120,000 հայեր, որոնք հանդիսանում են առանձնահատուկ մշակութային և լեզվաբանական ինքնություն ունեցող փոքրամասնություն, կանգնած են իրենց նյութական և ոչ նյութական ժառանգությունը կորցնելու վտանգի առաջ:
                  Հեռացվելով իրենց պատմական հայրենիքից և ինտեգրվելով այլ համայնքներում, որտեղ նրանց մայրենի բարբառը այլևս չի խոսվում, նրանց մշակութային և գեղարվեստական ժառանգությունը՝ իր նյութական բաղադրիչով՝ զավթիչների կողմից բռնագրավվել է՝ կանգնած է վտանգի առաջ:
                  Հիմնադրելով լեռնային հանգստավայրը՝ որպես լիովին գործող ճամբարային կենտրոն բռնատեղահանված ընտանիքների երեխաների համար՝ մեր նպատակն է խթանել տարբեր գեղարվեստական և հանգստյան գործունեություններ, որոնք միևնույն ժամանակ կնպաստեն  Արցախի ժողովրդի մշակութային և լեզվաբանական ինքնության պահպանմանը:
                  Մեր ուշադրության կենտրոնում է երեխաների զորացումը, նրանց անձնական աճի խթանումը և օգնել նրանց ստեղծել կյանքի տևող հիշողություններ, որոնք դրական ազդեցություն կունենան նրանց ապագայի վրա: